-
24.06.2024|
14:24
Մեր ժամանակներում մարդկանց բարեկեցության շեշտակի աճն ու լավ կյանքի համն առնելը բերել են մարդկության պատմության մեջ որակապես նոր երևույթի, այն է՝ կյանքի գնով զոհողության գնալը ավելի ու ավելի անիմաստ համարելը, որի անմիջական հետևանքներից է բարեկեցիկ երկրներում զինվորական ծառայության պարտադիր չլինելը։
-
24.06.2024|
14:01
Նոյեմբերյան համայնքի Դեբեդի հովտի այգեգործները դժգոհում են, որ վերջին տարիներին մեծ չափով ավելացել է Հայաստան մտնող բույսերի վնաստուների քանակն ու տեսականին։ Դրանք Հայաստան են ներկրվում Վրաստանից կամ, Վրաստանի տարածքով, այլ երկրներից...
-
24.06.2024|
13:28
Գյումրու թիվ 32 դպրոցի՝ արդեն նախկին տնօրեն, Արմինե Սուքիասյանի արատավոր գործունեությանը մամուլը բազմիցս է անդրադարձել: Օրենքն ու օրինականությունը ստորացրած դպրոցի այդ տնօրենի հանցավոր գործունեության բացահայտված փաստերը վկայում են Շիրակի մարզի կրթության ոլորտի բրգային կոռուպցիայի, դրա դերակատարների անկաշկանդության, ներքին բարոյական սահմանի, արտաքին պաշտոնեական արգելքների բացակայության, կրթության ոլորտը անձնական հարստացման, «կոզա նոստրայի» տձև, բայց անխափան աշխատող համակարգ կառուցելու մասին: Ներռեգիոնալ կոռուպցիայի «փչացածներն» իրենց հարմարավետ են զգացել երկրի բոլոր իշխանությունների օրոք՝ կոռուպցիայի դեմ պայքարի դեկլարատիվ բոլոր հայտարարությունների ֆոնին:
-
24.06.2024|
13:23
Ըստ նախնական տեղեկությունների` ՀՀ վարչական դատարանում գործադուլ է` օգնականները, գործավարներն ու քարտուղարները իրավացիորեն հրաժարվում են աշխատել այն չնչին աշխատավարձով, որն իրենց համար է սահմանված` ամենօրյա տքնաջան աշխատանքի դիմաց...
-
24.06.2024|
12:27
Սյունիքը Եվրոպան ու Ասիան կապող կարևորագույն օղակներից մեկն է: Բայց սա միակ պատճառը չէ, որ Սյունիքը այդքան կարևոր է: Պարզվում է 4506 քառ.կմ տարածք ունեցող Սյունիքը աշխարհի ամենահարուստ երկրամասերից մեկն է: Սյունիքն ավելի հարուստ է, քան Ադրբեջանը ու անգամ Պարսից ծոցի որոշ արաբական երկրներ: Սյունիքի հարստությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեից շատ ավելին է:
-
24.06.2024|
11:46
Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»...
-
24.06.2024|
11:26
ՆՓ & ՔՊ контора-ն երկու անգամ՝ 20 և 22 թթ. հաղթանակ տոնեց ընդդիմադիր շարժումների նկատմամբ, ինչպես նաև հաղթեց 21 թ. ընտրություններում: Ազնիվ լինենք և շեշտենք, որ երեք անգամ էլ նրանք վայելում էին հանրության գերակշիռ մեծամասնության իրական աջակցությունը, ինչն էլ հանդիսացավ այդ հաղթանակների գրավականը: Դա այլևս արձանագրված փաստ է և որևէ մեկը չի էլ վիճարկում այն: Արձանագրված է նաև, որ այդ հաղթանակներից հետո контора-ի պարագլուխների և իրենց համակիրների շրջանում երկար ժամանակ տիրում էր էյֆորիկ մտնոլորտ և թեպետ այդ էյֆորիան ավելի էր ընդգծում մեր հավաքական ստորացված վիճակը, այնուամենայնիվ այն կար:
-
24.06.2024|
10:02
Իրանում նախագահական ընտրությունները նախատեսված են հունիսի 28-ին։ Հետաքրքիր է, որ տարբեր լրատվական աղբյուրներ գրում են, որ Իսրայելը հավանաբար կհարձակվի Լիբանանի վրա առաջիկա ժամերին՝ մինչև հունիսի 24-ը ժամանակ են տվել:
-
24.06.2024|
09:53
Մոսկվայում Այվազովսկու ցուցահանդեսն է: Ժողովուրդը վրա է տվել հաղորդակցվելու գեղեցիկի հետ: Բայց քչերը գիտեն, որ Այվազովսկին քիչ էր մնում ծեծեր Չեխովին, որի հետ բարեկամություն էր անում:
-
24.06.2024|
09:16
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանից պահանջում և ստանում է զիջումներ, ուստի նրան պետք չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ախորժակը ուտելիս է բացվում, Ալիևի պահանջներն էլ աճում են. նա Հայաստանից պահանջում է ներողություն խնդրել Խոջալուի «ցեղասպանության» համար, փոխել Հայաստանի սահմանադրությունը, բանակը չվերազինել և այլն։ Որպեսզի մշտապես ճնշման տակ պահի, Ալիևը Հայաստանին շարունակ մեղադրանքներ է ներկայացնում։